Friday, 17 05 2024
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան

«Սերժ Սարգսյանը արդար ընտրություններում է պարտվել Գյումրիում»

Ինչպես հայտնի է, Գյումրիում Սերժ Սարգսյանին չհաջողվեց «խփել, ինչքան ուզում է», և նա պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին` ստանալով ընդամենը մոտ 15 հազար ձայն: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը Գյումրիում ավելի քիչ ձայն է ստացել, քան օրինակ` նրան սատարող քաղաքապետ Սամվել Բալասանյանը կամ անգամ տեղի ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրկվեց քաղաքապետի պաշտոնից հիմնականում այն պատճառով, որ անցած խորհրդարանական ընտրություններին Գյումրիում ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին: Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նախկին քաղաքապետի հետ:

 – Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Գյումրիում ՀՀԿն պարտվեց:

 –  Ճիշտն ասած, դա ինձ չպիտի հարցնեք: Ես էսօր Հանրապետական կուսակցության ղեկավարը չեմ մարզի: Բացի դրանից, պետք է ժողովրդին հարցնեք:

 – Դուք քաղաքապետի պաշտոնից զրկվեցիք, քանի որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ԲՀԿն էր հաղթել: Ստացվում է` հանիրավի՞ Ձեզ ազատեցին աշխատանքից, եթե այս անգամ էլ, փաստորեն, չհաղթեց Հանրապետականը:

 – Գիտեք ինչ, քաղաքում կա երեք ընտրատարածք` 80 հազար ձայնով: Երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես դեռ քաղաքապետ էի, և մի ընտրատարածքում ՀՀԿ-ից Արման Սահակյանն էր առաջադրվել, և ես իրեն օգնում էի, ինքը տարել է 16 հազար ձայն, իսկ էսօր երեք ընտրական տեղամասերը միասին պատգամավորներով-բաներով տարել են 15 հազար: Դե հիմա մնացածը ինչ ասեմ:

 Ստացվում է` այսօրվա ցուցանիշները Ձեր գրանցածից էլ վա՞տն են:

 – Դե, էդ արդեն դուք գումարեք, հանեք, բայց ինչ որ փաստն է եղել, ես դա եմ ասում:

 Այս դեպքում, Գյումրիի նոր քաղաքապետը ե՞ւս, Ձեր կարծիքով, պետք է պատասխան տա:

 – Ես էդպիսի բան չեմ ասում: Ես նմանատիպ բան չգիտեմ, դա պիտի այլ տեղեր հարցնել: Եվ հետո դրանից չէ, որ դուրս եմ եկել: Ես ուղղակի չեմ ուզել աշխատել: Եվ ոչ թե ինձ դրա համար են հանել աշխատանքից: Ինձ հանում է աշխատանքից ժողովուրդը: Իսկ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, որովհետև ուզում էի մի քիչ հանգստանայի: Ես հիմա էլ պետական կառույցներում չեմ ուզում աշխատեմ: 

 Ի վերջո` չե՞ք կարծում, որ Ձեզ հետ ոչ արդարացի վարվեցին:

 – Չէ, ես էդպիսի բան չեմ ասում: Ես ասում եմ, որ ոչ թե ինձ հանել են քաղաքապետի պաշտոնից, այլ ես չեմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես չեմ առաջադրվել, ժողովուրդն ինձ չի ընտրել: Ես նեղացած չեմ, ես աբիժնիկ չեմ:

 – Ընդհանուր առմամբ ինչպես՞ եք գնահատում անցած ընտրությունները:

 – Ասեմ, որ ընտրությունները շատ նորմալ, թափանցիկ, օրենքի տառով, չխախտելով Սահմանադրությունը, ես համեմատել եմ նախորդ տարիների ընտրությունների հետ և տեսել եմ, որ իրոք առաջընթաց կա ՀՀ-ում:

 Փաստորեն, այդ նորմալ, թափանցիկ ընտրություններո՞ւմ է Գյումրիում պարտվել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին:

 – Այո, ես դա տեսել եմ, որ իրոք նորմալ ընտրություններ է տեղի ունեցել: Եթե էդպես չլիներ, հավանական է, այլ կլիներ ընթացքը: Տեսնում եք, որ նորմալ ընտրություն եղավ, որ ներկայիս նախագահը դաժե պարտվեց: Այսինքն` դա նորմալ ընտրություններ էր: Հավանական է, Եվրոպայում էլ նման ընտրություններ չի լինում:

 Փաստորեն, Ձեր ժամանակ էր, որ նման նորմալ ընտրություններ չէր լինում, հա՞, պարոն Ղուկասյան, իշխանության թեկնածուն պարբերաբար հաղթում էր:

 – …Ամենավատ ընտրությունները լրատվական կառույցների ներկայացմամբ` եղել է իմ օրոք, բայց ժողովրդի կարծիքն այլ է, ձեզ հետ չի համընկնում:  

 – Դուք էլ էիք ասել` սատարելու եք Սերժ Սարգսյանին այս ընտրություններում: Կարելի՞ է իմանալ` ինչպե՞ս եք սատարել նրան:

 – Քաղաքացիական իմ պարտքն եմ կատարել: Եվ որպես ՀՀԿ անդամ` ես իրավունք չունեմ չսատարելու իմ կուսակցության առաջնորդին և իր գաղափարներն ու իր կատարած աշխատանքը չներկայացնել մեր ժողովրդին, որ կատարել է Գյումրի քաղաքի կապակցությամբ: 

 – Փաստորեն, Ձեր ջանքերն էլ արդյունք չտվեցին:

– Որտեղ որ ես աշխատանք եմ տարել, 70-80 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը:

 Պարոն Ղուկասյան, քաղաքապետի պաշտոնից Ձեր դուրս գալուց հետո որոշակի հետաքննություն է տարվում քաղաքապետարանում Ձեր կատարած գործերի հետ կապված:

 – Չէ, ես հեչ հետաքննության բան չեմ արել, որ հետաքննություն անեն: Իսկ եթե արած լինեմ, անպայման բոլորս օրենքի առաջ պատասխանատու ենք:

 Իսկ Ֆինանսների նախարարության հայտարարությունը քաղաքապետարանի բազմաթիվ չարաշահումների առթիվ ինչպե՞ս եք գնահատում:

 – Նման բան չկա: Ֆինանսների նախարարության հայտարարությունը կապ չունի ֆինանսական խնդիրների հետ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում