Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Անդրանիկ Միհրանյանը սրբացնում է Պուտինին` խեղաթյուրելով պատմական իրողությունները

Երեկ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հյուրն էր ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որն «Արդի քաղաքականության ակտուալ դրսևորումները» թեմայով զեկուցումով հանդես եկավ համալսարանի դասախոսական կազմի առաջ` ինքն էլ լինելով համալսարանի պատվավոր դոկտոր:

Դոկտոր Միհրանյանը հայտնի է Ռուսաստանի նկատմամբ և հատկապես այդ երկրի նախագահ Վալադիմիր Պուտնի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներով: Նա աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններին նայում է հենց այդ պրիզմայով. արդյոք այդ ամենը կարող էր տեղի ունենալ առանց Վլադիմիր Պուտինի մասնակացության, կամ որքան փայլ և շքեղություն հաղորդեց որևէ միջոցառմանը Պուտինի մասնակցությունը: Օրինակ` այսօր էլ համեմատելով Հայոց Ցեղասպանության 100 -ամյա տարելիցի առիթով կազմակերպված միջոցառումները և Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100- ամյակի միջոցառումները, միանշանակ նախապատվությունը տվեց Հայաստանում կազմակերպված միջոցառումներին, որովհետև Հայաստանում էին Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը: Միհրանյանը հատուկ շեշտեց, որ Պուտինը «Թայմ» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր քաղաքական գործիչ և նրան գիտեն բոլորը, ի տարբերություն Գալիպոլի այցելած Նոր Զելանդիայի կամ Ավստրալիայի ղեկավարների, որոնց անունները որևէ մեկը չգիտի:

Բայց Պուտինի փառաբանումը չի ավարտվում միայն նրա համաշխարհային հեղինակության ընդգծմամբ: Միհրանյանը հատուկ նշում է, որ Վլադիմիր Պուտինն այցելելով Ցեղասպանության հուշահամալիր, հաղթահարել է Թուրքիայի հետ կապված մի շարք արգելքներ, որոնց թվում Թուրքիայի հետ ունեցած աշխարհաքաղաքական խոշոր նախագծերն են այնպիսին ինչպիսին «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունն է, տասնյակ միլիարդների հասնող ապրանքաշրջանառությունը, միլոնավոր ռուս զբոսաշրջիկների այցելությունը Թուրքիա և ամենակարևորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած մարդկային մտերիմ հարաբերությունները: Ահա թե ինչպիսի արգելքներ է հաղթահարել Վլադիմի Պուտինը` այցելելով Հայաստան, և դրա մեջ դոկտոր Միհրանյանը տեսնում է նաև Ռուսաստանի հայ համայնքի հզոր ազդեցությունը, դրան հակադրելով ԱՄՆ-ի հայ համայնքի թուլությունը, որը չկարողացավ Հայաստան բերել ոչ միայն Բարաք Օբամային, փոխնախագահ Ջո Բայդենին, այլ անգամ պետքարտուղար Ջոն Քերիին:

Միթե Անդրանիկ Միհրանյանն այդքան չի հարգում այն լսարանին, որ այդպիսի անհեթեթություններ է խոսում, թե մտածում է, որ լսարանում նստածները բացարձակապես անտեղյակ են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

Նախ սկսենք նրանից, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան եկավ ի հեճուկս Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեթ Էրդողանի: 2014թ. մարտին Ղրիմում կազմակերպված հանրաքվեից հետո Թուրքիան հայտարարեց, որ չի ճանաչում այդ հանրաքվեի արդյունքները, դեմ է Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին և ոչ մի պարագայում Ղրիմը չի համարի Ռուսաստանի մաս:

Ավելին, Թուրքիան այս մեկ տարվա ընթացքում մշտապես հանդես է եկել Ղրիմի թաթար բնակչության իրավունքների դեմ իրականացվող ոտնձգությունների դատապարտմամբ և այս օրերին էլ Ղրիմում է գտնվում թուրքական պատվիրակություն, որը ուսումնասիրում է Ղրիմի ռուսական իշխանությունների կողմից թաթարների իրավունքների ոտնահարման փաստերը: Ռուսաստանի իշխանությունները չէին կարող Թուրքիային ներել նման վիրավորանքը և նրանք Հայոց ցեղասպանությունն օգտագործեցին Ղրիմից վրեժխնդիր լինելու համար:

Ինչ վերաբերում է «Հարավային հոսքին» և բազմամիլիարդանոց այլ համատեղ նախագծերին, ապա անտեղյակ Միհրանյանին պետք է տեղեկացնենք, որ Թուրքիան տևական ժամանակ է չի արձագանքում այդ նախագիծը կյանքի կոչելու Ռուսաստանի կոչերին, քանի որ Արևմուտքի և Իրանի հարաբերությունների բարելավումը բոլորովին նոր և Թուրքիայի համար ավելի շահավետ գազային համաձայնագրերի իրականացման հնարավորություն են ստեղծում: Թուրքիան հասկանում է, որ ինքը չի կարող բարեկամություն անել Ռուսաստանի հետ ընդդեմ Արևմուտքի, դա չափազանց անիմաստ և վնասաբեր բարեկամություն կլինի, մինչդեռ շատ ավելի եկամտաբեր կլինի բարեկամությունն Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի, քանի որ այդ դեպքում իր երկրի տարածքը կարող է օգտագործվել իրանական և թուրքմենական գազի դեպի Եվրոպա տարանցման համար:

Ռուսաստանի իշխանությունները, ի տարբերություն Անդրանիկ Միհրանյանի, բավականին լավ տեղեկացված են Թուրքիայում տիրող տրամադրությունների մասին և սին հույսեր չեն փայփայում Թուրքիայի հետ իրականացվելիք գազային պայմանագրերից, այլ ընդհակառակը, Հայոց ցեղասպանության հարցը օգտագործեցին Թուրքիայի վրա հավելյալ ճնշում բանեցնելու համար: Եվ եթե Անդրանիկ Միհրանյանին թվում է, որ Պուտինը Հայաստան է եկել, քանի որ ինքը որպես քաղաքագետ կարողացել է նրան համոզել այդ այցի անհրաժեշտության մեջ, ապա նա երջանիկ մոլորության մեջ է:

Չնայած մենք համոզված ենք, որ Անդրանիկ Միհրանյանը իրականում ամեն ինչ շատ էլ լավ հասկանում է, ուղղակի ինչպես Թուրքիան, Ռուսաստանը և յուքանչյուր պետություն կամ քաղաքացի, որ առաջնորդվում է շահերով, Միհրանյանն էլ իր ելույթներով փորձում է առաջ տանել իր անձնական շահը, որը նա տեսնում է Պուտինի մեծարումը և աստվածացումը, չէ, որ նա աշխատավարձ է ստանում ռուսական պետությունից, որտեղ յուրաքանչյուր այլախոհություն դատապարտվում է, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ մարդիկ կարող են իրենց ղեկավարներից տարբերվող մտքեր արտահայտել` ամենևին չվախենալով դրանց համար պատժվելու հեռանկարից: Միհրանյանն իր ելույթում նման մի քանի օրինակ բերեց, ցույց տալու համար, որ ԱՄՆ-ում բոլորը չէ, որ համաձայն են Ուկրաինային զենք մատակարարելուն: Միհրանյանը անուն առ անուն նշեց այդ մարդկանց և նրանց բարձր կոչումները, չհասկանալով, որ դրանով նա քարոզում է ԱՄՆ-ը, մի երկիր, որտեղ, ինչպես նշեցինք, այլակարծությունը կյանքի նորմ է, և ոչ թե հետապնդման հեռանկար: Տեսել եք մի հայ քաղաքական գործիչ կամ պրոֆեսոր, որը սրբացնի ԱՄՆ նախագահին. նման բան չկա, քանի որ որևէ մեկը ստիպված չէ ապրուստի համար սրբացնել այդ երկրի նախագահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում