ԴԱԻՇ խմբավորումն իրաքյան Մոսուլում 5-աստղանի հյուրանոց է բացել՝ նախատեսված գրոհայինների հրամանատարների համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեքշաբթի խմբավորման անդամները հրապարակել են Ninawa International Hotel նախկին շենքի լուսանկարները։ Այն վերանորոգվել է հատուկ գրոհայինների հրամանատարության համար։ Հյուրանոցը փակվել էր անցած տարի, երբ խմբավորումը զավթել էր Նայնավա նահանգի տարածքի մի մասը, որտեղ տեղակայված է Մոսուլը։
11 հարկանի հյուրանոցում կա 262 համար։ Բացի այդ, հյուրանոցի տարածքում կան թենիսի կորտեր, լողավազան։ Հյուրանոցի դիմաց կան արմավենիներով այգիներ։
Նրանք փոխել են հյուրանոցի անվանումը։ Waritheen արաբերենից թարգմանաբար նշանակում է ժառանգներ։














































