Տղամարդկանց ավստրիական առցանց Vangardist պարբերականը թողարկել է տպագիր տարբերակ՝ թանաքի հետ խառնելով ՄԻԱՎ վարակակիր մարդկանց արյուն։ Այս մասին ասվում է պարբերականի կայքում։
Այդպիսով պարբերականը ցանկացել է ցույց տալ, որ շփումը վարակակիրների հետ անվտանգ է։
Նշվում է, որ վարակակիրների մեծ մասը թաքցնում է հիվանդությունը ընկերներից՝ աշխատանքը կորցնելու մտավախության պատճառով։
Տպագիր թերթն ունի 3000 օրինակ։ Մեկ օրինակն արժե 50 եվրո։ Վաճառքից ստացված գումարը խմբագրությունը խոստանում է ուղղել բարեգործությանը։










































