Հունիսին կայանալիք WWDC 2015 համաժողովի ընթացքում Apple-ը կներկայացնի Apple TV նորացված հեռուստաածանցյալը: I-արտադրողն ամբողջությամբ կվերանայի հեռակառավարման վահանակի դիզայնը: Մասնավորապես` այն կունենա սենսորային պանել, իսկ սարքավորումը մի փոքր ավելի հաստ կդառնա: Այս մասին գրում է The New York Times-ը:
Թաչփադը կգործածվի նավիգացիայի և հեռուստաէկրանի պարունակությունը փոփոխելու համար: Այն նաև ֆիզիկապես երկու սեղմակ կստանա` հեռուստաալիքներն անջատել և միացնելու համար:







































