Հայտնի են դարձել Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները, տեղեկացնում է L’Equipe-ը:
Կոչման համար պայքարում են Զլատան Իբրահիմովիչը, Մարկո Վերատին, Խավյեր Պաստորեն (բոլորը` ՊՍԺ) և Ալեքսանդր Լակազետը (Լիոնի «Օլիմպիկ»):
Նշենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 24-ին:
Հավելենք, որ անցյալ տարի Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ Զլատան Իբրահիմովիչը:









































