Եթե խոսքը «կանաչ» էներգետիկայի մասին է, ապա նկատի ունենք էներգիա՝ շրջակա միջավայրին նվազագույն վնասի հասցմամբ:
Լավագույն օրինակները արևային ու քամու էներգիաներն են, և անգամ խոշոր ընկերությունները ձգտում են զարգանալ այդ ուղղությամբ:
Արևային ու քամու էլեկտրակայանները թույլ են տալիս ձեռնարկություններին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները ու զարգացնել այլընտրանքային վառելիքի որոնումներ, գրում է Oil Price-ը:
Շահույթի կրճատման ու շուկայի մեծացման պայմաններում նավթային ու գազային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Exxon-ն ու BP-ն, հետաձգել են իրենց «կանաչ» ներդրումային պլանները: Սակայն, նավթային ու գազային որոշ խոշոր ընկերություններ նախկինի պես մեծ միջոցներ են ներդնում «կանաչ» էներգետիկայի մեջ»:
Royal Dutch Shell. բալանսավորված ներդրումներ

Shell-ը այն քիչ խոշոր նավթային ընկերություններից է, որը բացահայտորեն խաղադրույք է կատարում «կանաչ» էներգիայի վրա:
Shell Foundation-ը մոտակա 5 տարում 75 մլն կներդնի Հնդկաստանի մաքուր էներգետիկայի վրա: Հիմնադրամի հիմնական ներդրումներն ուղղվելու են Հնդկաստան ու Աֆրիկա: Համաձայն Shell Foundation-ի՝ ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի շուկայի վրա պետք է ծախսի 6-10 տարում 5-20 մլն դոլար:
Total. Ներդրումներ արևային էներգիայում

Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունն այն սակավաթիվ ընկերություններից է, որ մեծացրել է ներդրումները էներգիայի էկոլոգիական մաքուր աղբյուրների վրա:
Statoil. Խաղադրույք քամու վրա

Նորվեգական ընկերությունը դարձել է խոշորագույն ներդրող էներգիայի մաքուր աղբյուրների վրա:
Լինելով Statoil-ի խոշորագույն բաժնետեր՝ Նորվեգիայի կառավարությունը որոշեց մեծացնել իր ներդրումներն այդ ոլորտում՝ շնորհիվ նավթային հիմնադրամի օգտագործման, որի ծավալը կազմում է 860 մլրդ դոլար:
Statoil-ը նախընտրում է զարգացնել քամու էներգիան:












































