Մայիսի 5-ին, երեքշաբթի օրը Կաննի ծովափնյա Կուրազետում չորս զինված մարդիկ թալանել են Cartier տաղավարը, ինչպես հաղորդում է BFMTV-ն` հղում կատարելով ոստիկանությանը:
Կասկածյալները թաքնվել են իրենց հետ տանելով ցուցափեղկերում ցուցադրված զարդերը: Հափշտակության ընդհանուր արժեքը դեռ ճշտված չէ: Դիմակավորված հանցագործները զինված են եղել ատրճանակներով: Ըստ ոստիկանության տվյալների, թալանը տևել է 5-ից 10 րոպե:
Cartier տաղավարը հիմնադրել է որկերիչ Լուի-Ֆրանսուա Կարտիեն, 1847 թվականին: Հետագայում ֆիրման ղեկավարել են նրա որդին և թոռը: Փարիզից հետո, Cartier խանութներ են բացվել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Բացի զարդարանքներից, ընկերությունը թողարկում է նաև ժամացույցներ:











































