Ամերիկյան Defense Distributed ընկերության ջանքերի շնորհիվ՝ շուտով շատերը կկարողանան զենք արտադրել սեփական տնից դուրս չգալով: Know how-ն փոքր սեղանի ֆրեզերային սարք է, որը ծրագրային կառավարում ունի և աշխատողից առանձնակի որակավորում չի պահանջում: Այլ կերպ ասած ՝ դրանից կարող է գործնականում յուրաքանչյուրն օգտվել, հայտնում է technoguide.com.ua-ն:
Այդ սարքը հնարավորություն է տալիս AR-10 և AR-15 ավտոմատ հրացանների փողատուփեր ստեղծել: ԱՄՆ գործող օրենսդրության համաձայն՝ հրազենն անհրաժեշտ է գրանցել համապատասխան մարմիններում սերիական համարով: Սերիական համար չունեցող զենքն ամերիկացիներն անվանում են Ghost Gun, այսինքն՝ «ուրվական»: Այն վաճառել արգելված է, բայց ինքնուրույն պատրաստել և անձնական նպատակներով օգտագործել կարելի է: Սարքն անվանվել է Ghost Gunner:
https://youtu.be/bjasSGZd40s












































