Երկուշաբթի CloudDDM ընկերությունը ներկայացրել է եռաչափ տպագրության գործարան, որը գտնվում է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Այս մասին հայտնում է CNN Money-ն։
Այն իր տեսակի մեջ առաջինն է, լիովին ավտոմատացված է։ 100 եռաչափ տպիչների գործարանն աշխատում է 24 ժամ, շաբաթը 7 օր։ Գործարանում ընդամենը 3 աշխաակից կա, ովքեր աշխատում են 8-ժամյա հերթափոխով։
CloudDDM-ը կիրառում է եռաչափ տպիչները՝ ստեղծելու կորպորատիվ հաճախորդների համար փորձանմուշներ և ապրանքի դետալներ։ Պատվերներն ընդունվում են առցանց։
Եռաչափ տպագրությունն արագացրել է աշխատանքը, մեկ շաբաթ տևողությամբ աշխատանքը կատարվում է 24 ժամում։ Բացի այդ, ծախսերը հաճախորդների համար կրճատվում են 50 տոկոսով։







































