«Մեր խնդիրը չէ չափել, թե լուսաբանումը որքանով ազդեց թեկնածուների վրա, բայց մեր խնդիրն է, որ իրազեկ ընտրության հնարավորություն ստեղծեն քաղաքացիների համար: Վերջին երկու համապետական ընտրություններում այդպես է: Հայրիկյանը ակտիվ էր՝ լուսաբանմամբ քորոզչության առումով՝ կապված հայտնի դեպքերի հետ, բայց դա չարտացոլվեց որևէ կերպ տոկոսներում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ այսօր, երբ բազմազան են տեղեկատվական հոսքերը, ինֆորմացիայի աղբյուրները, դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի հեռուստատեսությունը, որն օգնում է քաղաքացիներին կողմնորոշվել: Ըստ նրա՝ 90-ականներին կարևորվում էր անհատական շփումն՝ հեռուստատեսության հետ միասին:
«Ընտրությունների գնահատականը մեծ չափով կապված է լրատվամիջոցների գնահատականի հետ, և այդ առումով հավասար հնարավորություն է տրվել, բայց ոչ՝ հավասարաչափ լուսաբանում: Ավանդաբար իրար դեմ պայքարող քաղաքական ուժեր մեզանում չեն ձևավորվել: Նույնիսկ այն ձևակերպումները, որ մեկ-մեկ հնչում էին հեռուստաալիքներով՝ «4 հիմնական թեկնածուներ», կանոնների խախտում է. Լավ, ով է որոշել և ինչպես»,- ասել է Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքերով՝ երբեմն արկածախնդիր մարդիկ են փորձում առիթը օգտագործել և ռեյտինգ ապահովել, և մասնակցում են ընտրություններին: Ուստի թեկնածուներին ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ծրագրի առկայություն: Երբ թեկնածուներին հրավիրում ես բանավեճի, հնարավորություն տալիս առաջին դեմքերով բանավիճել և ծրագիր ներկայացնել, և նա չի գալիս, հնարավոր է փորձագետների միջոցով կարգավորել խնդիրը:
ԵՄԱ-ն ընտրությունների օրը լուսաբանման ընթացքում արձանագրել է թերություններ և եզրակացրել է. «Լրատվական թողարկումներում կան խնդիրներ»:









































