ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Քայլա Մենդոզան, ով վթարից մի քանի րոպե առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ «Շատ հարբած եմ՝ մտահոգվելու համար» արտահայտությունը, երկուշաբթի օրը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Քայլա Մենդոզան 2013-ի փետրվարին մեղավոր է ճանաչվել վթարի մեջ, որը երկու 21-ամյա աղջիկների մահվան պատճառ է դարձել:
Դատավորը կարգադրել է, որպեսզի Քայլա Մենդոզան բանտից դուրս գալուց հետո մնա 6-ամյա փորձաշրջանի մեջ:







































