Դենվերի գազանանոցում սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենածեր գետաձին: 58-ամյա արու գետաձին սատկել է մայիսի 4-ին՝ կենդանաբանների որոշմամբ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով գազանանոցի հայտարարությունը:
«Դա շատ տխուր կորուստ է Դենվերի գազանանոցի և մեր միության համար: Բերթն ավելի քան 50 տարի մեր ընտանիքի անդամն էր»,- հայտարարել է գազանանոցի տնօրեն Շենոն Բլոկը:
Դենվերում Բերթը հայտնվել է 2 տարեկանում՝ Նյու Յորքից: Իր կյանքի ընթացքում նա դարձել է 29 գետաձիերի հայր։











































