Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 19-ի ժամը 18:00-ի դրությամբ ստացած տվյալներով նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 10 վերահաշվարկի դիմում-բողոք է ստացել, ևս 47 ՝ արդյունքներն անվավեր ճանաչելու: Այս մասինPanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը և նշել, որ վերջնական տվյալները հայտնի կլինեն վաղը, քանի որ հնարավոր է մինչ 18:00-ն ԿԸՀ հասած դիմում-բողոքներից բացի այլ տեղամասերում ևս ներկայացված լինեն:
Ավելացնենք, որ դիմումներ և բողոքներ ԿԸՀ ներկայացնելու իրավասու անձինք են համարվում հանձնաժողովի անդամները, վստահված անձինք և թեկնածուները:
Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ նրանք արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքները կարող են ԿԸՀ ներկայացնել այսօր մինչև ժամը 18:00-ն:










































