Բրիտանիայի արքայազն Հարրին մեկնաբանել է Քեմբրիջի արքայադստեր ծննդի հետ կապված գահաժառանգության հերթում չորրորդից հինգերորդ տեղը իր տեղափոխվելը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ Հարրին կարողացել է բոլոր հույզերն արտահայտել մեկ բառով՝ «Հրաշալի է»: Նշվում է, որ Հարրին անհամբերությամբ սպասում է նորածին արքայադստեր հետ հանդիպմանը:
Ներկայումս գահաժառանգության հերթում առաջին 3 տեղում են արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և արքայազն Ջորջը:












































