Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Թուրքական բանակը հրապարակել է անձնակազմի թիվը

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Թուրքական զինուժի անձնակազմը շուրջ 687 հազար մարդ է, որը շուրջ 6000-ով ավելի է 2015 թվականի ապրիլի 1-ի ցուցանիշից, ինչը կապված է շարքային կազմի զորակոչի հետ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ապրիլի համեմատ գեներալների թիվը չի փոխվել:

Սպաների ընդհանուր թիվը 39.081 է, որից 32.226-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6233-ը՝ ժանդարմերիայում, 622-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 50-ով։

Կրտսեր հրամանատարական կազմը 96.177 մարդ է, որից 63.632-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25.062-ը՝ ժանդարմերիայում, 1483-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ պակասել է շուրջ 600-ով։

Պայմանագրային ժանդարմների թիվը 22.563 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 5000:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 61. 839 մարդ է, որից 43.906-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17.244-ը՝ ժանդարմերիայում, 686-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 409.229 մարդ է, որից 291.754-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 115.673-ը՝ ժանդարմերիայում, 1796-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, ապրիլի 1-ի տվյալների համեմատ ժամկետայինների թիվն ավելացել է 6000 հոգով, ինչը կապված է պարտադիր զորակոչի հետ։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈՒ շարքերում 52.844 է, որից 48.476-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3457-ը՝ ժանդարմերիայում, 911-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 687.089 մարդ է, որից զինծառայողները 634.245-ն են, իսկ քաղաքացիական անձինք՝ 52.844-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայող են ընդհանուր թվի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում՝ 38 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 61 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայում գործում է պարտադիր ժամկետային զինծառայություն: Բանակ են զորակոչվում 21 տարին լրացած արական սեռի քաղաքացիները: Պարտադիր զորակոչի հետ մեկտեղ պետականորեն սահմանված գումարը վճարելու դեպքում հնարավոր է լինում խուսափել զորակոչից:

Թեև թուրքական զինված ուժերի անձնակազմի թվի մեջ հաշվում են ժանդարմերիան և առափնյա անվտանգության ծառայությունը, սակայն ոչ պատերազմական պայմաններում այս կառույցները ենթարկվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը և իրականացնում նաև ոստիկանական գործառույթներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում