Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Ռիկարդո Մոնտոլիվոն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը ներկայումս գտնվում է իր կարիերայի գագաթնակետին: Այս մասին գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հիմա ես խաղում եմ շատ բարձր մակարդակով: Մենք՝ թե´ ես, թե´ «Միլան»-ը, բարելավվում ենք: Իհարկե, մեզ համար բարդ է լինելու, բայց հաճույքով ենք մոտենում առաջիկ խաղին»,- ասել է Մոնտոլիվոն:
Խոսելով իր և Անդրեա Պիրլոյի նմանության մասին՝ կիսապաշտպանն ասել է. «Ինձ համար դա մեծ պատիվ է: Պիրլոն հանդիսանում է աշխարհի մեծագույն կիսապաշտպաններից մեկը»:











































