Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել է ու մարզվել ընդհանուր խմբի կազմում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Այսօր առավոտյան ֆրանսիացի հարձակվողը մարզվել է ամբողջական ծրագրով՝ առանց սահմանափակումների:
Բենզեման աջ ծնկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացած «Ատլետիկո»-ի հետ խաղում: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Ռեալ»-ը հաղթեց 1:0 հաշվով:
Վաղը մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում արտագնա խաղ է անցկացնելու Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Պատասխան մրցավեճը կայանալու է մայիսի 13-ին:








































