Goal.com-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ֆիլ Ջոնսի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» պատասխան խաղին հարցականի տակ է:
Հաղորդման համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի խաղարկության՝ «Ռեդինգ»-ի դեմ խաղին:
Մոտ ժամանակներս Ջոնսը բուժզննում է անցնելու՝ վնասվածքի լրջությունը որոշելու համար:






































