Ամերիկուհի Անդրեա Վենդելը յուրահատուկ փորձ է կատարել. քաղաքի փողոցներով զբոսնելով՝ նա մոտեցել է պատահական անցորդների և առաջարկել սեքսով զբաղվել իր տանը: Այս մասին հայտնում է mirfactov.com-ը:
Վենդելի խոսքով՝ իր նպատակն էր պարզել՝ արդյոք տղամարդիկ պատրա՞ստ են այդքան համարձակ և խենթ արարք գործել:
Փորձը ցույց է տվել, որ 100 տղամարդկանցից, որոնց նա դիմել է, միայն 30-ն է համաձայնվել: Մնացածները նախընտրել են հրաժարվել առաջարկից, ընդ որում՝ ոմանք նույնիսկ վազելով փախել են:
Փորձի արդյունքներով տեսանյութը տեղադրված է YouTube-ում և 2 շաբաթից պակաս ժամանակում ունեցել է ավելի քան 6 մլն դիտում:










































