Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Մսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան չի մտահոգում վիրահայերին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դրական է վերաբերվում 70 տարի առաջ Վրաստանից վտարված Ախալցխայի թուրքերի` Վրաստան վերադարձի հնարավորությանը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Անկարայում կայացած հանդիպումից հետո այս մասին ասել է Իվանիշվիլիի թուրք պաշտոնակիցը: Ուստի, եթե հայրենադարձության ծրագիրն ավարտին հասնի, մսխեթցի թուրքերը կարող են վերադառնալ Վրաստանի հայկական շրջաններ:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Վրաստանի «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, թուրքերի հնարավոր վերադարձն այնքան էլ չի նյարդայնացնում ջավախահայերին:

Ըստ նրա՝ դա հայկական Ջավախքի երկու շրջանների՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի հետ կապ չունի, թուրքերն այդ շրջաններ չեն վերադառնալու:

«Հնարավոր է վերադառնան միայն Ախալցխայի շրջան, որտեղ 100 հայ կա: Բայց այս դեպքում էլ մեծ մտահոգություն չկա, քանի որ վերադարձի հարցը լուծվում է հայտերի հիման վրա, իսկ դրանք և քիչ են, և, կարծես, ժամկետներն են սպառվել: Մենք այսօր կարող ենք խոսել ընդամենը մի քանի հազար՝ մեկ-երկու հազար թուրքերի վերադարձի մասին: Եթե վերադառնան, Ջավախք չեն վերադառնալու»,- պարզաբանեց վիրահայը՝ հավելելով, որ եթե նույնիսկ վերադառնան, Վրաստանի ամբողջ տարածքով մի քանի շրջանում են սփռվելու:

Հիշեցնենք, որ Ախալցխայի կամ մսխեթցի թուրքերը մինչև 1944թ. բնակվել էին Ջավախքին հարակից մի շարք շրջաններում և Ախալցխայում, հետո արտաքսվել Կենտրոնական Ասիա: Վրաստանի իշխանությունները դեռ 90-ականների վերջին` Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու ընթացքում պարտավորվել էին նպաստել մսխեթցի թուրքերի հայրենադարձության գործընթացին, սակայն ապարդյուն: Մոտավոր տվյալներով՝ ներկայումս աշխարհում բնակվում է 300 հազար մսխեթցի թուրք:

Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ այս օրերին ջավախահայերին անհանգստացնում է մեկ այլ հարց՝ Ջավախքում նախկին և ներկայիս իշխանության միջև պայքարը: «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները շրջանում ցանկանում են իշխանությունն իրենց ձեռքը վերցնել:

«Այն կլանները, որոնք ղեկավարում էին շրջանը, չեն ցանկանում գնալ, իսկ նոր խմբերը ցանկանում են շանսը բաց չթողնել: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները մինչև ընտրությունները ակտիվ էին Ջավախքում, այսօր էլ ցանկանում են տեղական իշխանությունը ստանձնել, իսկ նախկին իշխանությունները՝ Սաակաշվիլիի ներկայացուցիչները, չեն ցանկանում ձեռքից բաց թողնել շրջանը: Ուստի նախկին իշխանության ներկայացուցիչները փոխում են կուսակցությունները՝ իշխանության մեջ մնալու համար»,- նկատեց Առնոլդ Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում