ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնին կվստահեն գլխավոր դերը հայտնի պատմական «Խիզախ սիրտը» դրամայի սիքվելում, գրում է spletnik.ru-ն:
Այդ տեղեկությունը հայտնվել է համացանցում WikiLeaks պորտալի կողմից Sony Entertainment-ի աշխատակիցների գաղտնազերծած էլեկտրոնային նամակներից հետո:
Հաղորդվում է, որ 34-ամյա դերասանը կմարմնավորի Ռոբերտ Բրյուսին՝ Շոտլանդիայի արքային:
Ապագա ֆիլմի աշխատանքային անվանումն է Lion Rampant: Ռեժիսորը կլինի Դևիդ Մաքքենզին, որը հայտնի է «Վերջին սերը երկրի վրա» ֆիլմով:
Նախագծում հնարավոր է՝ մասնակցեն նաև Էմմա Սթոունն ու Ջեք Օ’Քոնելը:
Ենթադրվում է, որ ֆիլմի արտադրությամբ կզբաղվի բրիտանական Working Title կինոընկերությունը:
Այս նախագծի մասին պաշտոնական հաստատումներ դեռ չկան:









































