Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին սպառնալից բնույթի հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
«Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Հասան Շաթերիի մահվան՝ Իրանը վրեժխնդիր լինելու իրավունք ունի»,- ասել է Վահիդին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ գեներալ Հասան Շաթերին սպանվել է իսրայելական ռեժիմի վարձկանի կողմից:
Սպանված գեներալը գլխավորել է Լիբանանում պահակազորի կենտրոնակայանի վերակառուցման աշխատանքները:Նա սպանվել էր փետրվարի 12-ին՝ անհայտ անձանց կողմից, Սիրիայից Լիբանան ճանապարհին:
«Այս ահաբեկչությունը ցույց է տալիս իսրայելական ռեժիմի հուսահատությունը: Սիոնիստական ռեժիմը գտնվում է փլուզման ճանապարհին, և Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու նման գործողություններին»,- ասել է Վահիդին:







































