ՆԱՏՕ-ի հրամանատարությունը կապի ուղիղ գիծ կկազմակերպի ռուս զինվորական ղեկավարության հետ: Ինչպես գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրին, նման պրակտիկան լայնորեն կիրառվում էր սառը պատերազմի տարիներին և չի կիրառվել դրա ավարտից ի վեր:
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ դաշինքի կողմից կապին հասանելիություն կունենան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարության ուժերը, ինչպես նաև կազմակերպության ռազմական կոմիտեի նախագահը: Հստակեցվում է, որ ռուսական կողմն արդեն ստացել է կոնտակտային համարները:
Պարբերականը նշում է, որ կապի հաստատման գործողությունը անցկացվում է խիստ գաղտնիության ռեժիմում: Թե երբ ալիքը կսկսի գործել՝ առայժմ հայտնի չի: Դրա հետ մեկտեղ աղբյուրը պարզաբանել է, որ այն հասանելի կլինի 24 ժամ:







































