Եվրոպական սննդային արտադրության առաջատարներից մեկը՝ Ֆրանսիական «Դանոն» ընկերությունը, դրական բալանսով է փակել 2012թ. ֆինանսական տարին: 1 տարվա ընթացքում առևտրային շրջանառությունն ավելացել է 5.4 տոկոսով և առաջին անգամ հաղթահարելով խորհրդանշական դարձած 20 մլրդ եվրոյի սահմանը՝ կազմել 20.8 մլրդ եվրո: Մաքուր եկամուտը կազմել է 1.8 մլրդ եվրո: Նման տվյալներ են հրապարակված ընկերության տարեկան հաշվետվության մեջ:
«2012 թվականն ավելի լավ ավարտ ունեցավ, քան սպասելի էր»,- ասել է «Դանոն» ընկերության ֆինանսական տնօրեն Անդրե Թերրիսը: Ոչ այնքան մեծ հաջողությունների է հաջողվել հասնել աշխարհի զարգացող երկրների շուկաներում, որոնք այժմ ընկերության բերում են մոտ 60 տոկոսի շահույթ: Եվրոպայում ընկերության արտադրանքի պահանջարկը նվազել է, այստեղ տարեկան կտրվածքով վաճառքի 3 տոկոս անկում է նկատվել:
Դրա հետ մեկտեղ, «Դանոն» ընկերությունը հայտարարել է աշխատակիցների 10 տոկոսի կրճատման մասին՝ անբարենպաստ տնտեսական պայմանների պատճառով: Այս միջոցառումները ձեռնարկվում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ըստ որի՝ 2013-14 թթ. «Դանոնը» կտնտեսի 200 մլն եվրո:
Ընդհանուր առմամբ, առաջիկա 2 տարում նախատեսվում է Եվրոպայի 26 երկրներում կրճատել 900 աշխատատեղ,-հաղորդում է ITAR-TASS-ը:







































