Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» պաշտոնապես սկսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախագծի ձևակերպումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիին:
«Դա բարդ աշխատանք կլինի: Համաձայնագրի սևագիրը լի է վիճելի հարցերով: Դրանց վերաբերյալ որոշումն ավելի ուշ կընդունվի»,- ասել է Արաքչին:
Նա հույս է հայտնել, որ կողմերը պատրաստակամություն կցուցաբերեն՝ կազմելու համապարփակ համաձայնագրի նախագիծը, որն «իր մեջ կներառի բոլոր կետերը»:










































