«Ես համարում եմ, որ ժողովուրդը պետք է որոշի Արցախի համար առավել կարևոր է պառլամենտական, թե նախագահական պետություն ունենալը, քանի որ Հայաստանում այս պրոցեսներն են ընթանում, բնական է, որ դրա մասին խոսում են նաև արցախցիները։
Բայց ինձ թվում է, որ պետք չէ շտապել, տեսնենք, թե ինչով կավարտվի այդ ընթացքը Հայաստանում»,-«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Ես ենթադրում եմ, որ բնական է , որ Արցախում խոսում են դրա մասին, բայց ամեն դեպքում, դա ժողովրդի ընտրությունն է։ Ես իմ կարծիքը ուշ կարտահայտեմ. գտնում եմ, որ դրա ժամանակը չէ։
Դժվար է միանշանակ Արցախի զարգացմանը գնահատական տալը , բայց եթե նկատել եք, Արցախի մասին երբևէ վատ բան ես չեմ ասում և կարծում եմ, որ դա կոռեկտ չէ։
Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ Արցախը զարգանում է։ Ես միշտ էլ եղել եմ քաղաքականության մեջ և հիմա զբաղված եմ ԼՂՀ հարցով, և այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Ղուկասյանը Արցախում չէ , խիստ սխալվում են. իմ ընտանիքն այստեղ է, և ես Հայաստանում ու Արցախում զբաղվում եմ ԼՂՀ հարցով, և նշեմ, որ ավելի շատ լինում եմ Արցախում։ Ընտրարշավին ուշադիր չեմ հետևել, քանի որ գործուղման էի , բայց իմ կարծիքով, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով , որևէ ճնշում, որևէ խախտում չի եղել։










































