Զբոսաշրջային Lonely Planet կայքը կազմել է աշխարհի «ամենահամեղ վայրերի» վարկանիշային աղյուսակը: Կայքը ներկայացնում է «խոհանոցային» տեսարժան վայրերը:
Այսպես, Տոկիոյի ձկան շուկայում կարելի է ականատես լինել թյունոսի աճուրդի: Պեկինում գտնվող Donghuamen շուկան գործում է գիշերը, որտեղ տարատեսակ ուտեստներ կարելի է փորձել: Պանրի սիրահարներին խորհուրդ է տրվում ուղևորվել Ֆրանսիա՝ Ռոքֆորի քարանձավներ և La Grande հնագույն հանրախանութ:












































