Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում ավելի շատ ուրախ կլինի ոչ թե իր, այլ թիմի ֆուտբոլիստների համար:
«Անգլիայի չեմպիոն դառնալու մեծ ցանկություն ունեմ: Բայց ես շատ ավելի ուրախ կլինեմ խաղացողների, ոչ թե ինձ համար: Տեսնում եմ, թե պատասխանատվության որքան մեծ զգացումով են տղաները մոտենում յուրաքանչյուր խաղին, անկախ մրցակցից:
Ասեմ, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները կիրառման մեջ դնելուց հետո «Չելսի»-ն այլևս հարուստ ակումբ չէ, այլ պարզապես բարձրակարգ թիմ, որտեղ կատարում են նույն աշխատանքն, ինչ մյուս թիմերում»,- Sportsmole-ը մեջբերում է Մոուրնյոյի խոսքերը:
Հավելենք, որ «արիստոկրատներ»-ը կարող են ապահովել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, եթե այսօր հաղթանակ տանեն Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Քրիսթալ Փելես»-ի դեմ խաղում:










































