Քաշմիրի հնդկական հատվածում Ընդունելության քննությունների պաշտոնական հանձնաժողովը սոցցանցերում դարձել է ծիծաղի առարկա այն բանից հետո, երբ կովերին տվել է ուսանողի պաշտոնական վկայագիր: Այս մասին գրում է BBC-ն:
Վկայագիրը տրված է Կաչիր Գաուի անվամբ, որը տեղի լեզվով նշանակում է «կով»: Համաձայն փաստաթղթի՝ Կաչիր Գաուն Գուր Դանդի (ցուլ) դուստրն է:
Վկայագիրն ուղեկցվում է կովի լուսանկարով:
Նման վկայագրի տերը քոլեջում ընդունելության քննություններ հանձնելու իրավունք ունի:
Հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ սա կատակասերների ձեռքի գործն է, որոնք կհետապնդվեն օրենքով:






































