«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Ղուլյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքներից շատ ակնկալիքները կան և ինքը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:
«Մեր երկրի համար ամենակարևորն այս պահին խաղաղությունից բացի ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարական ապագան մեր երկրի կայացման հիմքը պետք է լինի: Շատ հանգամանքներում այս ընտրությունները կարող են նպաստել դրա կայացմանը»,-նշել է Ա. Ղուլյանը՝ կարծիք հայտնելով, որ խորհրդարանում որոշակի փոփոխություններ կլինեն, սակայն, ըստ նրա, հիմնական կազմը կպահպանվի:
Անդրադառնալով նախընտրական մրցապայքարին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ամեն ինչ ընթացել է քաղաքական կոռեկտ մրցակցության պայմաններում և քաղաքական հարաբերությունները պահպանվել են քաղաքակիրթ մակարդակում: Ա. Ղուլյանի խոսքով այս ընտրություններն ու նախընտրական պայքարն իրենց մակարդակով շատ ավելի բարձր են քան նախորդները, և վստահ է, որ վեցերորդ գումարման Աժ-ում քաղաքական դաշտը ներկայացված կլինի առավել ընդլայնված։












































