Twitter-ում է հայտնվել iPad Pro-ի գծագիրը: Ինչպես պնդում է OnLeaks-ը՝ սարքավորման ծավալը կկազմի մոտավորապես 222.6 х 305.7 х 7.2 մմ:
Ըստ լուրերի՝ նոր մոդելը շուկա դուրս կգա արդեն 2015թ.-ի աշնանը: Բոլորովին վերջերս համացանցում էր հայտնվել 12.9 դյույմանոց պլանշետի սխեմատիկ պատկերը: Հարկ է հիշեցնել, որ պլանշետի վերջին մոդելի չափերն էին 9.7:
Արդեն ավելի քան կես տարի լուրեր են պտտվում նոր պլանշետի թողարկման մասին: Ավելի վաղ ասվում էր, որ այն կներկայացվի այս տարվա գարնանը: Սակայն, ինչպես համոզվեցինք, դա տեղի չունեցավ: Հիմա բոլորը սպասելու են աշնանը, որպեսզի տեսնեն ծավալային նոր iPad Pro-ն:







































