Ինչպես արդեն հայտնել ենք, Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում կայացած Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո «դարի մենամարտում» մրցավարները հաղթանակը շնորհել են ամերիկացի բռնցքամարտիկին: Այդպիսով, Ֆլոյդ Մեյուեյզերը 48-րդ հաղթանակն է տարել իր մարզական կարիերայի 48-րդ մենամարտում:
Սակայն ամերիկացի բռնցքամարտիկը հայտարարել է, որ երկուշաբթի կհրաժարվի չեմպիոնական բոլոր գոտիներից: Պակյաոյի դեմ մենամարտում Մեյուեյզերը պաշտպանել է WBA Super, WBC չեմպիոնական գոտիները, ինչպես նաև նվաճել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը:
«Մյուս բռնցքամարտիկները նույնպես պետք է հնարավություն ունենան: Ես ագահ չեմ»,- Sports Center-ը մեջբերում է ամերիկացի բռնցքամարտիկի խոսքերը:









































