Ամերիկյան General Motors-ի արտադրած Chevrolet SS ավտոմեքենան չի վաճառվի Իսրայելում հապավման պատճառով,- հաղորդում է The Times of Israel-ը:
Chevrolet Super Sport-ը ներկայացվել է Դայթոնի (Ֆլորիդա նահանգ) ավտոարշավում: Արտադրողները մտադիր են այն ցուցադրել NASCAR-ում՝ մրցումների մասնակցելու համար:
Ավտոմեքենան հագեցած է 8 մխոցանի V-աձև շարժիչով: Այն ստեղծվել է ընկերության ավստրալական ստորաբաժանումում՝ Holden Commodore ընկերությունում:
Ավստրալիայում այն վաճառվում է Commodore SS V անվանումով:










































