Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) հաստատել է թանգարանների ցուցակը, որոնց պետք է փոխանցվեն այն մաքոքները, որոնք պետք է այս տարի շահագործումից հանվեն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երեքշաբթի օրը NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդենը հայտարարել է, որ այդ ցուցակում տեղ են գտել 20 թանգարանների անուններ: Այդ ցուցակը հրապարակվելու է NASA-ի պաշտոնական կայքում:
Տեղեկացնենք, որ Discovery մաքոքը վերջին թռիչքը կատարել է մարտի 9-ին, Atlantis մաքոքը իր վերջին ուղևորությանը կմեկնի հունիսի 28-ին, իսկ Endeavour մաքոքը` ապրիլի 19-ին:
Երեկ նաև հայտնի է դարձել, որ վաճառվել է «Վոստոկ» տիեզերանավը, որը բարեհաջող Երկիր էր վերադարձել նախքան Գագարինին կուղարկեին տիեզերք: Sotheby’s աճուրդների տանն իրականացված վաճառքի ժամանակ նրա համար առաջարկվել է մոտ 2.9 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Տեղեկություններ կան, որ այն կտեղադրվի ռուսական թանգարաններից մեկում:






































