«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է հեղինակել «Կորդոբա»-ի դեմ հանդիպմանն ու շրջանցել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների մրցավազքում:
Այժմ Մեսսին իր ակտիվում 40 գոլ է գրանցել: Ռոնալդուն 39 գոլի հեղինակ է:
Մեսսիի համար «Կորդոբա»-ի դեմ խաղը 35-րդն է ընթացիկ մրցաշրջանում: 40 գոլերից 5-ը Լեոն խփել է 11 մետրանոց հարվածով: Ռոնալդուն 39 գոլ է խփել 31 խաղում: 9 գոլը նա խփել է 11 մետրանոց հարվածով:









































