«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացառել է առաջիկա ամռանը կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը:
«Ռահիմն ակումբից չի հեռանա առաջիկա ամռանն անգամ այն դեպքում, եթե մենք նրա հետ նոր պայմանագիր չստորագրենք: Այդ մասին ակնարկել ենք ի սկզբանե:
Կշարունակենք բանակցությունները Ստերլինգի ներկայացուցիչների հետ և կպահպանենք մեր տեսակետը: Իսկ այն ենթադրում է, որ այժմ Ռահիմի համար ամենալավ ակումբը «Լիվերպուլ»-ն է: Բոլորը ցանկանում են տիտղոսներ նվաճել, բայց կարևոր է, որ ֆուտբոլիստը նաև խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ունենա»,- Daily Express-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:









































