Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հզորացնել իր թիմի հարձակման գիծն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sun-ի փոխանցմամբ` պորտուգալացի մասնագետը փոխարինող է փնտրում Դիդիե Դրոգբային, ով մտադիր է հեռանալ ակումբից: Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում է «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդրե Լյակազետը: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են 15 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց և տրամադրել Լոիկ Ռեմիի իրավունքները:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լյակազետը 26 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում է կատարել:








































