Դերասանուհի Ժյուլի Գայեն աստիճանաբար Ելիսեյան պալատ է տեղափոխվում, սակայն «ցանկանում է պահել իր անկախությունը»: Ուստի Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդի հետ հարսանիքը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է նաև, որ դերասանուհին յուրովի է սկսել կահավորել նախագահի ննջասենյակը: Պարբերականը գրում է, որ Ելիսեյան պալատի սենյակներում նոր կահույք է հայտնվում: Ողջ կահույքը տրամադրվել է պետական շենքերի կահավորմամբ զբաղվող կառավարական դեպարտամենտի կողմից:
Ամուսնության մասին խոսք անգամ չկա:











































