Էներգետիկայի հարցով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սևկովիչը հայտարարել է, որ Եվրոպա թուրքմենական գազի մատակարարումները Կասպյան ծովի գազատարով կսկվեն 2019-ին, հայտնում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունը Սևկովիչը արել է Աշգաբադում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների ավարտից հետո:
Բանակցությունների ընթացքում քննարկվել է Կասպյան ծովով ու Իրանի միջոցով գազատարի հնարավոր շինարարությունը:
Նախնական գնահատմամբ՝ նման գազատարի շինարարությունը կարող է արժենալ 5 մլն դոլար, սակայն ԵՄ-ին կապահովի տարեկան ավելի քան 30 մլրդ խմ գազով:










































