Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է համագոյակցության գործընթացի բարդությունների մասին,- հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Իվանիշվիլին նշել է, որ բարդ է հարաբերություններ ունենալ և համագոյակցել (նախորդ իշխանությունների հետ.- 1in.am)՝ ընդգծելով, որ ինքն ու իր թիմը փորձում են առավելագույն չափով անել դա:
«Սակայն ձեզանից լավ ոչ մեկ չգիտի, թե ինչ է եղել նախկին իշխանությունների ձեռքերում: Մենք ունենք բացարձակապես հակադիր գաղափարախոսություն: Հետևաբար, այդքան էլ հեշտ չէ համագոյակցել նրանց հետ, սակայն մենք ամեն ինչ անում ենք դրա համար և հույս ունենք, որ կարող ենք անել դա ու պետք է անենք»,- հայտարարել է Իվանիշվիլին:










































