Բոլոր վեց ոստիկաններն էլ, ում Մերիլենդ նահանգի դատախազությունը ուրբաթ օրը մեղադրել է Բալթիմորում Ֆրեդի Գրեյի սպանության մեջ, ձերբակալված են, հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
Դատախազ Մերիլին Մոսբին հայտարարել է, որ ոստիկանության բոլոր վեց աշխատակիցներին նոր մեղադրանքներ կառաջադրվեն, այդ թվում՝ երկրորդ աստիճանի ծանր սպանություն և չկանխատեսված սպանություն:
Քաղաքի ոստիկանական բաժանմունքը համոզված է իր աշխատակիցների անմեղության մեջ: Դատախազության որոշումը Բալթիմորի բնակիչության մի մասը որոշել է տոնել փողոցներում:
Հիշեցնենք, որ 25-ամյա Գրեյը ձերբակալվել էր Բալթիմորում հանցավոր գործունեության մասնակցության կասկածանքով: Ոստիկանների պնդմամբ նա փորձել է փախչել: Բաժին տանելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել ու 1 շաբաթ հետո մահացել: Նրա մահից հետո Բալթիմորում զանգվածային հուզումներ են սկսվել, և համերաշխության ակցիաներ այլ քաղաքներում:











































