ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) արմատական խմբավորման գրոհայիններն ուրբաթ օրն Իրաքի հյուսիսում ավելի քան 50 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել, հաղորդում է EFE գործակալությունը:
Քուրդստանի Ազգային միավորման առաջնորդներից Հուքար Յաֆը հայտնել է, որ գրոհայինների կողմից պատանդ վերցված մարդիկ սպանվել են գլխին կրակոցով: Միջադեպը տեղի է ունեցել Թալ-Աֆար շրջանում` Մոսուլից մոտ 50 կմ արևմուտք:







































