«Նավթոգազ» ընկերությունը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել «Գազպրոմ»-ի դեմ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ Ուկրաինայի «Գազպրոմ»-ի դեմ փոխհատուցման հայցերի ընդհանուր գումարն արդեն գերազանցում է 16 մլրդ դոլարը:
«Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան է ներկայացրել վնասների փոխհատուցման և «Գազպրոմ»-ի հետ պայմանագրերում փոփոխություններ սահմանելու հայցադիմումները»,- Facebook-ի իր էջում գրել է Յացենյուկը:
««Նավթոգազ»-ին «Գազպրոմ»-ը պետք է ավելի քան 10 մլրդ դոլար վճարի` որպես վնասի փոխհատուցում: Այսպիսով, «Գազպրոմ»-ի դեմ մեր հայցերի ընդհանուր գումարը` ըստ գազի գնման պամանագրի, և ըստ տարանցման պայմանագրի արդեն գերազանցել է 16 մլրդ դոլարը»,- հավելել է վարչապետը:











































