Apple Watch ժամացույցի բաղկացուցիչ մասերի ընդհանուր արժեքը 84 դոլարից էլ պակաս է, հաղորդում է Business Insider-ը՝ հղում կատարելով IHC ընկերության ուսումնասիրությանը:
Սա Apple-ի արտադրանքների մեջ ծախսերի ամենացածր կոեֆիցենտով սարքավորումն է, որն էլ դրա հետ համեմատած բավականին բարձր գնով է վաճառվում:
Apple Watch Sport-ի բաղկացուցիչ մասերը դրա վաճառքի 349 դոլար գնի 24 %-ն են կազմում: Apple-ի այլ արտադրանքներում այդ հարաբերակցությունը 29–38% է կազմում, պնդում են IHS- ուսումնասիրողները:
Ավելի վաղ պարզվել էր, որ 10 հազար դոլար արժողությամբ յուրաքանչյուր ոսկե Apple Watch-ի վաճառքից Apple-ը առանց հարկերը հանելու 7,8 հազար դոլար է ստանում:






































