ԱՄՆ Միչիգան նահանգի Թրավերս-Սիթի քաղաքի ափամերձ պահպանության աշխատակիցները լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են օդից` Միչիգան լճի մակերևույթին, հայտնում է mirfactov.com-ը:
Գարնանը սառույցը հալչելուց հետո ջուրը դառնում է առանձնակի թափանցիկ, ուստի առանց դժվարության կարելի է տեսնել լճի հատակը: Լուսանկարներում պարզ երևում են խորտակված նավեր և դրանց բեկորները:
Ներկայումս հաջողվել է նույնականացնել այնտեղ 1857 և 1917 թթ. խորտակված նավերը:

















































