Մայիսի 1-ին՝ ժամը 15:10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդին հարակից ձորում` Ձորագետ գետում, հայտնաբերվել է Ա. Ս.-ի (ծնվ. 1961թ.) դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:







































