Շվեդ գիտնականները ավարտել են աշխատանքը, որը տևել է ավելի քան 50 տարի: Հետազոտողները հետևել են 855 մարդու կենսակերպին, որոնք ծնվել են Գյոթեբորգում՝ 1913-ին:
Աշխատանքի ավարտին հետազոտողները պատրաստել են մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր ուզում են կրկնել փորձի որոշ մասնակիցների ձեռքբերումներն ու ապրել մինչև 100 տարի: Աշխատանքի արդյունքի հետ կարելի է ծանոթանալ Scandinavian Cardiovascular Journal-ում:
Հետազոտության 855 մասնակիցներից 232-ը ապրել է մինչև 80 տարի, 111-ը՝ մինչև 90, իսկ 10 մասնակից տոնել են մեկդարյա հոբելյանը:
Գիտնականները պարզել են, որ 80-ից հետո մահվան ամենատարածված պատճառը սրտանոթային հիվանդություններն են (42%), 2-րդ տեղում ինֆեկցիոն հիվանդություններն են (20%): Մարդկանց 8%-ը մահացել է քաղցկեղից ու կաթվածից, 6%-ը՝ թոքաբորբից, իսկ մնացած 16%-ը՝ այլ պատճառներով:
Հետազոտողները պնդում են, որ մարդու կյանքի երկարակեցության վրա ամենից շատ ազդում են սոցիալ-տնտեսական վիճակը՝ 50 տարեկանում, գենետիկական նախատրամադրվածությունը երկարակեցության նկատմամբ մոր կողմից, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ծխելուց հրաժարվելը:
Ովքեր ցանկանում են ապրել մինչև 100 տարի, գիտնականները խորհուրդ են տալիս նաև չխմել օրական 4 բաժակից ավելի սուրճ:







































