ԱՄՆ Ալբուքերքե քաղաքի ռեստորանում հաճախորդներին նոր մակարդակով են սպասարկում: Թիմ Հարիսը ճաշից հետո անվճար գրկախառնվում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, հայտնում է odditycentral.com-ը: «Թիմի տարածք» ռեստորանում մթնոլորտն այնքան դրական է, որ հաճախորդներն այն հաճախ անվանում են «աշխարհի ամենաբարեկամական ռեստորան»:
Ռեստորանը հիմնվել է 2010 թ., այդ ժամանակվանից ի վեր Թիմը մոտ 19,000 մարդու է գրկել:
Թիմը յուրահատում է նաև նրանով, որհավանաբար, ԱՄՆ-ում միակ Դաունի համաշխատնիշով տառապող մարդն է, որը 26-տարեկանում ռեստորան ունի:
«Ես հաշմանդամներին ասում եմ, որ նրանք կարող են հետևել իրենց երազանքներին»,- ասում է Թիմը:














































