Փետրվարի 15-ին, 16-ին, 17-ին Վրաստանի բանտերից հեռացել են համաներում ստացած ևս 125 դատապարտյալ: Այս մասին հաղորդում է Kavkazpress-ը` վկայակոչելով Վրաստանի պատժի իրականացման և իրավական օգնության նախարարության մամլո ծառայությանը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանի տարածքում տեղակայված ուղղիչ հաստատություններից համաներումով ազատ են արձակվել 7517 դատապարտյալներ, այդ թվում՝ 175-ն ազատ են արձակվել որպես քաղբանտարկյալներ: Ուղղիչ հաստատություններից դուրս են եկել նաև 297 կին և 18 անչափահաս:
Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2013 թ. հունվարի 12-ին:










































